29 Հունիսի 2006, 928 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 43-րդ հոդվածները, ինչպես նաև քաղաքային համայնքների տարածքներում տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով հանձնել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ենթակայությանը` համայնքային հիմնարկի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Արարատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 151-րդ տողը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 152-րդ տողը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Գյումրի-1 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» և «Գյումրի-2 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողերը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 167-րդ և 168-րդ տողերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքից հանել «Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» տողը.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմից հանել 26-րդ տողը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «մատուցող» բառը փոխարինել «տրամադրող» բառով, «մարզպետարանների» բառից հետո լրացնել «աշխատակազմերի», իսկ «Երևանի թաղային» բառերից հետո` «Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային» բառերով.
բ) որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի վերնագիրը «թաղային» բառից հետո լրացնել «Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային» բառերով, հավելվածից հանել «Արարատի քաղ. Արարատ», «Վանաձորի քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը», «Գյումրի-1 Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը», «Գյումրի-2 Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը», «Ջերմուկի քաղ. Ջերմուկ» տողերը, «քաղ. Դիլիջան» բառերից հետո լրացնել «Թեղուտ, Հաղարծին, Գոշ գյուղեր» բառերով, և հավելվածը լրացնել նոր կետերով.
«12. Արարատի մարզ».
Արարատի
քաղ. Արարատ
13. Շիրակի մարզ
Գյումրի-1
Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը
Գյումրի-2
Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը
14. Լոռու մարզ
Վանաձորի
քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
15. Վայոց ձորի մարզ
Ջերմուկի
քաղ. Ջերմուկ
գ) որոշման 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Առաջարկել Երևանի թաղային, ինչպես նաև Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին հաստատել «Սոցիալական ծառայությունների ---------- տարածքային գործակալություն» համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը:»:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուր տարի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվների հաստատումից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքել համայնքի ղեկավարին պետական լիազորություն պատվիրակելու մասին պայմանագիր` դրանում նշելով միջոցների տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակների կատարման ժամանակահատվածը (տևողությունը), տրամադրվող միջոցների չափը և դրանց ծախսման նորմատիվը, նպատակային ծախսատեսակների կատարումից հետո եռօրյա ժամկետում տրամադրված միջոցների չօգտագործված գումարների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը, համայնքներին տրամադրված միջոցների կամ դրանց մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքների պատասխանատվությունը (ոչ նպատակային օգտագործված գումարների հետգանձում համայնքների միջոցներից) և այլ դրույթներ, որոնք կնպաստեն տրամադրված միջոցների արդյունավետ օգտագործմանը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը` նպատակ ունենալով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները տարածել համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների վրա:
9. Առաջարկել Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին հատկացնել հաշվապահի մեկական հաստիք` ֆինանսավորումն ապահովելով համայնքային բյուջեների միջոցներից:
10. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախապատրաստել և համապատասխան քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ մինչև 2007 թվականի հունվարի 10-ը ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ընդունման-հանձնման աշխատանքների կատարումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: