22 Հունիսի 2006, 926 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասինև«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտներիևծախսերի գումարներն ավելացնել 2,196,805.7 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ ու 8-րդ հոդվածների աղյուսակներումևN 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 3 և 4 հավելվածների, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածիևN 1 հավելվածի N 24 աղյուսակների ցուցանիշներում` փոփոխություններ` համաձայն NN 2 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2-6 հավելվածներումևN 5 հավելվածի N 18 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 6և7 հավելվածների:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ որպես պետական օժանդակություն նախատեսված գումարները տրամադրվում են համապատասխան սուբյեկտներին որպես դրամաշնորհ` առանց մրցույթի:
5. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին հատկացնել 125,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` «Երևան» հիմնադրամին որպես պետական օժանդակություն տրամադրելու համար, որից` 35,000.0 հազ. դրամը` «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության տարին միջոցառումների շրջանակներում «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառման մասնակցության ծախսերն իրականացնելու, 90,000.0 հազ. դրամը` «Երևանի օր» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։