Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 505 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ագարակաձորի  գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 5154 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
        ա) 5141.8 հեկտարը, որից` 376.2 հեկտար վարելահող, 13 հեկտար բազմամյա տնկարկ, 37 հեկտար խոտհարք, 900.7 հեկտար արոտ, 3814.9 հեկտար այլ հողեր՝   գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 10.8  հեկտար վարելահողը և 3 հեկտար արոտը` աճուրդով օտարելու համար.
        բ) 1.6 հեկտարը, որից` 0.8 հեկտար վարելահող, 0.7 հեկտար արոտ, 0.1 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ այդ թվում` 0.8 հեկտար վարելահողը և 0.7 հեկտար արոտը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0.1 հեկտար  այլ հողեր՝ հասարակական կառուցապատման նպատակով  օտարելու համար.
        գ) 3.6 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ այդ թվում` 1.4 հեկտարը՝ գերեզմանատան, 2.2 հեկտարը՝ հանգստի գոտու համար.
        դ) 7 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ այդ թվում` մեկ հեկտարը՝ ձկնարդյունաբերության, 6 հեկտարը՝ ընդերքի օգտագործման համար: