21 Հունվարի 2004, 32 - Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. 2004 թվականի մարտի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների շահագործումն առանց դեղին հիմնագույնի համարանիշերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: