14 Ապրիլի 2004, 504 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 335 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 334 հեկտարը, որից՝ 46 հեկտար վարելահող, 8 հեկտար արոտ, 280 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 21,5 հեկտար վարելահողը`աճուրդով օտարելու համար.
բ) 1,0 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար։