22 Հունիսի 2006, 882 - Ն
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էրեբունի» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի N 31 որոշման 1-ին կետով առանձնացված, Հայաստանի Հանրապետության նախկին պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնված` 258685 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող 55 անվանում` 161 հիմնական միջոցները (այսուհետ` գույք), որպես գույքի առանձին տարրեր, մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:
1.2. Սահմանել գույքի մեկնարկային գինը` դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 15 տոկոսի չափով:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների մասին:
1.4. Աճուրդն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: