16 Հունիսի 2006, 876 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) աշխատանքային գրքույկի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուի կողմից լրացված և տրված աշխատանքային գրքույկները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և փոխանակման ենթակա չեն.
բ) նախկինում հրատարակված և դեռևս չօգտագործված աշխատանքային գրքույկները ենթակա են օգտագործման մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր