16 Հունիսի 2006, 875 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2034-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ գործող պայմանագրերը գրանցվում են գրանցամատյանում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: