Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2006, 874 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 601-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշման հավելվածում`

ա) «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» տողը 4-րդ սյունակում լրացնել

«5» թվով.

բ) «Երևանի պետական համալսարան» տողում «36» և «14» թվերը համապատասխանաբար փոխարինել «39» և «15» թվերով.

գ) «Հայաստանի պետական ագրարային համալսարան» տողում «17» թիվը փոխարինել «18» թվով.

դ) «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» տողում «15» և «14» թվերը համապատասխանաբար փոխարինել «17» և «15» թվերով.

ե) «Հայկական պետական մանկավարժական համալսարան» տողում «8» թիվը փոխարինել «9» թվով.

զ) «Երևանի պետական կոնսերվատորիա» և «Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ» տողերում «2» թիվը փոխարինել «3» թվով.

է) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ» և «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ» տողերում «5» թիվը փոխարինել «3» թվով.

ը) «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» տողում «2» և «6» թվերը համապատասխանաբար փոխարինել «1» և «5» թվերով.

թ) «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողում «3» թիվը փոխարինել «4» թվով.

ժ) «Օտարերկրյա բուհեր» տողում «35» և «20» թվերը համապատասխանաբար փոխարինել «29» և «15» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: