Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2006, 869 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը՝

ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.

բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:».

բ) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից: