Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 500 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Տիգրան Մեծ» շքանշանի նկարագությունը և նմուշը հաստատելու մասին» N 1591-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
         որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
                             «Հավելված
                     ՀՀ կառավարության 2002 թվականի
                     հոկտեմբերի 3-ի N 1591-Ն  որոշման
       
       
                                        «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
       
         «Տիգրան Մեծ» շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (իրար վրա դրված 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանի մեծությունը բոլոր անկյունագծերով 5,5 սմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ (ռուբին): Շքանշանի հակառակ երեսը մանրագլանվածքային է, կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից ներքև` շքանշանի թվահամարը: Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 միլիմետր լայնությամբ եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, քառակուսիների 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ: Մեդալիոնի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված  0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»: Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4 x 1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8 միլիմետրանոց կարմիր շերտ է, որի երկու կողմից մեկական միլիմետրանոց դեղին շերտեր են»:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: