Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2006, 866 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի 7-րդ կետի «բ» ենթակետում «անհատ ձեռնարկատերը պետական գրանցման վկայականի պատճենը և հարկ վճարողի հաշվառման համարը.» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: