8 Հունիսի 2006, 840 - Ն
ճԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին»
ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով փոխանցել համապատասխան քաղաքային համայնքներին, Երևանում` Երևանի քաղաքապետին` ըստ դրանց տեղաբաշխվածության:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ, Երևանում` Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը գույքագրել քաղաքային համայնքների (Երևանում՝ Երևանի) վարչական սահմաններում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները՝ ապահովելով գույքի՝ սահմանված կարգով հանձնումը քաղաքային համայնքներին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ փոխհամաձայնեցված առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման վերաբերյալ նորմատիվներ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։