Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 497 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
         1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա`
        ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը՝
        անվճար հիմունքներով՝ 350 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով.
        բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
        անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ՝ 224 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
         անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ՝ 145 տեղ.
         գ) դոկտորանտուրա ընդունելության` 11 տեղ:
 2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության անվճար ուսուցմամբ  տեղերը` ըստ  մասնագիտությունների բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:
        3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ դրանց հայտերի, տեղադրել մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:
        4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: