24 Մարտի 2004, 496 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 2-րդ կետում «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «ՀՀ կրթության և գիտության նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության» բառերով.
բ) 11-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով».
գ) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի «ե» ենթակետը.
դ) 13-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին».
ե) 14-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը՝ քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու».
զ) 23-րդ կետի երկրորդ մասի վերջում լրացնել.
«առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի» բառերով.
է) 27-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: