Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2006, 733 - Ն

ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 666 ԵՎ 1987 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄ- ՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի նոյեմբերի 18-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 666 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 20-րդ կետը։

2. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հուլիսի 3-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 10-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների վարչական սահմաններում գտնվող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 61.65 հեկտար հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության այլ հողերի շարքը և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել` Նորատուսի գյուղական համայնքին` 15.29 հեկտար, Հայրավանքի գյուղական համայնքին` 6.58 հեկտար, Ծովազարդի գյուղական համայնքին` 4.95 հեկտար, Գեղամավանի գյուղական համայնքին` 6.09 հեկտար, Լճաշենի գյուղական համայնքին` 15.66 հեկտար, Չկալովկայի գյուղական համայնքին` 5.47 հեկտար և Նորաշենի գյուղական համայնքին` 7.61 հեկտար:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Նորատուսի, Հայրավանքի, Ծովազարդի, Գեղամավանի, Լճաշենի, Չկալովկայի և Նորաշենի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով հողերի ընթացիկ հաշվառման տվյալներն ամփոփելիս և հողային հաշվեկշիռները կազմելիս հաշվի առնել սույն որոշման 3-րդ կետով սահմանված փոփոխությունները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023