Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 494 - Ն

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Բարեգործություն որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2002-2003 թվականների ցրտահարության և բնական աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 4949350 կգ ալյուրի ներմուծումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
 2. Սույն որոշման 1-ին կետում նշված ալյուրի ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության գործարքները որակել որպես  ներմուծման և բաշխման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ։
 3. Ալյուրի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների գծով ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 13496,9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։