Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2006, 831 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Միացյալ հայկական հիմնադրամի` 137-րդ չվերթով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ստացված նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 10 մգ/մլ ներարկման լուծույթ` 10000 սրվակ, և նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 20 մգ/մլ ներարկման լուծույթ` 15000 սրվակ թմրամիջոցի ներմուծումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված թմրամիջոցի պահպանումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և հետագա բաշխումը համապատասխան բժշկական հաստատություններին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 10 մգ/մլ ներարկման լուծույթ` 10000 սրվակ, և նուբաին (նալբուֆին հիդրոքլորիդ) 20 մգ/մլ ներարկման լուծույթ` 15000 սրվակ, թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: