14 Ապրիլի 2004, 489 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 503 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 503 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը` որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «գտնվող» բառից հետո լրացնել «տնամերձ» բառով և նույն ենթակետը «(ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի)» բառերը փոխարինել «(ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի տնամերձ հողերի համար` անջրդի վարելահողերի)» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։