1 Հունիսի 2006, 826 - Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։