8 Ապրիլի 2004, 487 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը` ա) որոշման 2-րդ կետը վերջում լրացնել «բացառությամբ հավելվածի 1-ին կետում նշված ծրագրի» բառերով. բ) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հանրակրթական հիմնական, ինչպես նաև լրացուցիչ (հայկազունական-կադետական-սեպուհական) կրթական ծրագրերի իրակա-նացում, որոնց նպատակը Հայաստանի Հան-րապետության զինված ուժերի համազորային կանոնադրություններին համապատասխան, անչափահաս քաղաքացիների, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ և անապահով երե-խաների ռազմահայրենասիրական պատրաս-տությանը նպաստելն է, հանրակրթական և հայկազունական-կադետական-սեպուհական լրացուցիչ ծրագրերի հիման վրա սովորող-ների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստումն ինքնուրույն կյանքին, աշխատանքին, հասարակական համակեցու-թյանը և հայրենիքին ծառայելուն, ինչպես նաև շենքային պայմանների բարելավումը 25217.7 36977.7 52247.8 66242.0 ՀՀ կառավարության աշխատակազմ 25217.7 36977.7 52247.8 66242.0 այդ թվում` - Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր25217.7 36977.7 52247.8 66242.0