Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2004, 486 - Ն

ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի, 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 1 հավելվածի:
        2. Սահմանել`
        ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատների միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսերը` համաձայն N 2 հավելվածի.
         բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության` Գյումրու տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող  ուղղիչ  գործակիցը  և  մեկ  խնամվողի  միջին  օրական  ծախսը`  համաձայն N 3 հավելվածի.
        գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Վարդենիսի տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը  և մեկ խնամվողի միջին օրական ծախսը` համաձայն N 4 հավելվածի:
        3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի ու Շիրակի մարզպետարաններին 2004 թվականին տուն-ինտերնատներում խնամվողների՝
        ա) ժամանակավոր բացակայութան դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի) ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը.
        բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսի թերակատարման դեպքում՝ ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը.
        գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոսի թերակատարման դեպքում՝ ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս  սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր, բացառությամբ «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով, ծախսերը:
        4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: