8 Հունիսի 2006, 776 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Բարձրաշեն բարեգործական հիմնադրամին առանց մրցույթի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու մասին».
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հողերի սեփականաշնորհում իրականացնելու մասին» N 336 որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսված պետական պահուստային ֆոնդի հողերից 48.0 հեկտար վարելահողը» բառերը.
գ) որոշման 2-րդ կետում «Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ կնքել համայնքի Բարձրաշեն բնակավայրի հողերի կառուցապատման իրավունքն առանց մրցույթի տրամադրելու մասին պայմանագիր` դրա» բառերը փոխարինել «Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին Բարձրաշեն գյուղի զբաղեցրած տարածքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ` դրանում ամրագրելով հիմնադրամի ներդրումների հաշվին ձևավորվող անշարժ գույքի հետագա տնօրինման հարցերը և պայմանագրի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: