17 Մարտի 2004, 480 - Ա
ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դավիթ Սաֆարյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության շրջանակներում և հաղթող է ճանաչվել 30 մասնակիցների միջև կայացած մրցույթում, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Դավիթ Վանիկի Սաֆարյանին (ծնվ.` 1981 թ., քաղ. Երևան, Ավետ Ավետիսյան 76, բն. 11) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2006 թվականի աշնանային զորակոչը:
Դավիթ Վանիկի Սաֆարյանին (ծնվ.` 1981 թ., քաղ. Երևան, Ավետ Ավետիսյան 76, բն. 11) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2006 թվականի աշնանային զորակոչը: