Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2004, 30 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 13-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հոգեբուժական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։