26 Մայիսի 2006, 802 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի II հատվածի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 820 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 819,5 հեկտարը, որից` 22 հեկտար վարելահող, 21 հեկտար բազմամյա տնկարկ, 78 հեկտար արոտավայր և 698,5 հեկտար այլ հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,
բ) 0,5 հեկտար այլ հողերը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: