Կառավարության որոշումներ

31 Մարտի 2004, 423 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» N 964-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի 6.795.592 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
        2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`     10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: