31 Մարտի 2004, 421 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Խ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 3,500,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի տրամադրումը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսված միջոցները տրամադրելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված կարգով: