Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2006, 803 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1027-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,0 հեկտար վարելահողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար, և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,63 հեկտար վարելահողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 19,0 հեկտար տարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին` փոխադրելով`

ա) 7 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար,

բ) 12 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր