Կառավարության որոշումներ

31 Մարտի 2004, 416 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1710-Ա, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1140-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1318-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.
 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականության իրավունքով հատկացնելու մասին» N 1710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման N 1 հավելվածի 95-րդ և 98-րդ կետերի 3-րդ սյունակում «1 սենյակ» բառերը փոխարինել «2 սենյակ» բառերով:
 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականության իրավունքով հատկացնելու մասին» N 1140-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի`

Բաբաևա Ռիտա
քաղ. Երևան Վարդաշեն, 6-րդ փող., 68 շենք, բն. 66,
1 սենյակ  1992 թ.  29. 12. 2001 թ. 29. 12. 2001 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
 20. 12. 2002 թ.
N 1/6-2560 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


Բաբաևա Ռիտա
քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 68 շենք, բն. 66,
2 սենյակ 1992 թ.  29. 12. 2001 թ.  29. 12. 2001 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
20. 12. 2002 թ.
N 1/6-2560
 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային բնակելի տարածքները սեփականության իրավունքով հատկացնելու մասին» N 1318-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման N 2 հավելվածի`

Հարությունյան Թամարա
քաղ. Երևան, Նոր Նորք, Ուսանող. ավան,
2-րդ մասն., բն. 711, 1 սենյակ 1997 թ. 25.08. 01 թ. 05.09. 01 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստական-ների վարչություն
03.06.03 թ.
N 1/7/2-1036 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հարությունյան Լաուրա
քաղ. Երևան, Նոր Նորք, Ուսանող. ավան,
2-րդ մասն.,
բն. 711, 1 սենյակ 1997 թ. 25.08. 01թ. 05.09. 01 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստական-ների վարչություն
03.06.03 թ.
N 1/7/2-1036