Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2006, 796 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մեկ ամսվա ընթացքում համատեղ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված հայեցակարգն ամրագրող կենսաթոշակային բարեփոխումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին»

N 666 -Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր