26 Մայիսի 2006, 795 - Ն
«ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Հիմնադրամների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Գիրք» հիմնադրամ:
2. Հաստատել`
ա) «Գիրք» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Գիրք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ «Գիրք» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:
4. Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ` որպես գույքային ներդրում «Գիրք» հիմնադրամին տրամադրելու համար:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Գիրք» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 2006-Ն որոշումը:
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: