Կառավարության որոշումներ

31 Մարտի 2004, 415 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ իրավիճակի մոնիտորինգ  իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օդագնացության և տիեզերքի վարչության, Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության, Գերմանիայի «Գեոֆորշունգ Ցենտրում»-ի միջև կնքված պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների բացթողումը մինչև 2007 թվականի նոյեմբերի 20-ը (բեռնամաքսային հայտարարագրեր՝ 26.11.2002 թ. N C 21385, 20.11.2002 թ. N C 20954) և մինչև 2008 թվականի հուլիսի 10-ը (բեռնամաքսային հայտարարագիր՝ 10.07.2003 թ. N C 11345):