27 Մարտի 2006, 790 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2017-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ելնելով «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ, 48-րդ և 481-րդ հոդվածների, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական ոչ առ—տրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 2017-Ն որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առ—տրային կազմակերպության կանոնադրության 31-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դիլիջան» ազգային պարկի հանգստի (ռեկրեացիոն) և տնտեսական գոտիներում հանգստի նպատակով հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, իսկ տնտեսական գոտում բազմամյա տնկարկների հիմնման և մշակման համար գյուղատնտեսական հողատեսքերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, վարելահողերը` մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: