Կառավարության որոշումներ

31 Մարտի 2004, 412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
        որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի`
        ա) 42-րդ կետը «կատարվող» բառից հետո լրացնել «առանձին» բառով.
        բ) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
        «Կանխիկ դրամով վճարում կատարելու նպատակով ԲՍԿ-ն ՏԳԲ է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից կանխիկ դրամով վճարում իրականացնելու համար նախարարության կողմից սահմանվում են սույն կարգի 35-րդ կետով նախատեսված` ԲՍԿ-ի կողմից ՏԳԲ ներկայացվող փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր, որոնք ներկայացվում են ՏԳԲ` սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում»:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: