18 Մայիսի 2006, 761 - Ն
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:
3. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,
բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),
գ) կրթություն` մեծահասակների համար, և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,
դ) հրատարակչական գործ,
ե) սովորողների սննդի կազմակերպում,
զ) սովորողների համար հանրակացարանների շահագործում,
է) սպորտի բնագավառի այլ գործունեություն`
բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում.
սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:
4. «Պետական ոչ առ—տրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
6. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի մի մասը` 1296.0 քառ. մետր մակերեսով երկրորդ և երրորդ հարկերն ամբողջությամբ, 148.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային մարզադահլիճը, 410 քառ. մետր ընդհանուր մակերեսով բացօթյա մարզահրապարակը և Մարտի 8-ի 2 հասցեում գտնվող` 1937.0 քառ. մետր ընդհանուր տարածքով ուսումնաարտադրական մասնաշենքը (այսուհետ` գույք)` դրանք հետ վերցնելով «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
8. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր