Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 410 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
        որոշման հավելվածի ցանկում`
        ա) 3-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը» բառերով,
        բ) 5-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը» բառերով,
        գ) 6-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «8-րդ հարկի կենտրոնական հատվածի 170 քառ. մետր տարածքը» բառերով.
       
        դ) 9-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «8-րդ հարկից 120 քառ. մետր օժանդակ տարածքը» բառերով։
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: