1 Հունիսի 2006, 740 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում իր բնակավայրից (գրանցման վայրից) 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալության համար ամսական վճարել դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`...