10 Մարտի 2004, 408 - Ն
«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ կետմասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՍտեղծելՀիմնադրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
[HB1][HB2][HB3]3. Սահմանել, որ`
ա) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է.
բ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը,
հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդրումը,
հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդրումը,
հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի համակարգումը,
ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով նրանց վերապատրաստումը,
հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը,
համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումն ու տրամադրումը հանրակրթական դպրոցներին,
համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը,
կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
գ) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող է հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
4. Թույլատրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գրքերի հրատարակություն,
բ) ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում,
գ) տվյալների մշակում,
դ) տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն,
ե) տվյալների փոխանակման ծառայությունների մատուցում:
5. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետիմասի «գ», «ե» և, «է» և «ը» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
46. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Վրացյան 73 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկն իր հաշվեկշռային արժեքով ամբողջությամբ ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
57. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) իրականացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը,
բ) ապահովել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:
68. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված «Կրթության որակի և համապատասխանության» առաջարկված ծրագրի` նախապատրաստման կանխավճար նամակ-համաձայնագրի (N ՊՊՖ Ք-339-0 ԱՄ) հաշվին:
79. Սույն որոշումնը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: