1 Հունիսի 2006, 735 - Ն
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման N 1 հավելվածի համաձայն խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային կազմի պարտադիր զինծառայողների սննդի օրական միջին նորմայով (սահմանաքանակներով) հաստատված` առանց ֆիլտրի ծխախոտի փոխարեն փոխհատուցման ամսական չափը սահմանել 1000 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: