Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 484 - Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Սահմանել, որ՝
 ա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի) միջոցով իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին՝ արտահայտված խորանարդ մետրերով.
 բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար առանձին՝ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով  սահմանված ժամկետում:
 2. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ներկայացման ձևը՝ համաձայն  հավելվածի:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են 2004 թվականի ապրիլ ամսվա համար։