26 Մայիսի 2006, 739 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգում`
ա) 1-ին կետում «մոդելը և չափանիշները» բառերը փոխարինել «մոդելը, չափանիշները և հավակնորդ կազմակերպության գնահատման կարգը» բառերով.
բ) IV բաժնի 23-26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշ, և միավորների ընդհանուր գումարի:
24. «Հնարավորություններ» խմբի (N 5 ձևի 1-ին աղյուսակի 1-ին կետի «1ա» ենթակետ և 5-րդ կետի «5ե» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 1-5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
25. «Արդյունքներ» խմբի յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «6ա» ենթակետ և 9-րդ կետի «9բ» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 2 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 6-9-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
26. Հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` համաձայն սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր գումարի:
Փորձագետների հանձնախմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքները ձևակերպում է գրավոր և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:».
գ) 4-րդ ձևի`
3-րդ կետի`
առաջին պարբերությունում «(N 5 ձևի 1-ին կետի «ա», «բ» ենթակետեր և այլն)» բառերը փոխարինել «(N 5 ձևի 1-ին աղյուսակի «1ա» և «1բ» ենթակետեր և այլն)» բառերով,
երկրորդ պարբերությունում «N 5 ձևում» բառերը փոխարինել «N 5 ձևի 1-ին աղյուսակում» բառերով,
5-րդ կետի`
երկրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման կատարելություն,» բառերը,
երրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման խորություն,» բառերը և
չորրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման գնահատում և վերանայում:» նախադասությունը հանել,
6-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես ընդգրկման խորություն:» նախադասությունը,
8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ) N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: