14 Ապրիլի 2004, 483 - Ա
ԴԱՎԻԹ ՍԱԹՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Դավիթ Սաթյանի բացառիկ ընդունակություններն ու երաժշտարվեստի կատարողական և ստեղծագործական բնագավառում խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Դավիթ Արամի Սաթյանին (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 30) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2005 թվականի աշնանային զորակոչը: