27 Ապրիլի 2006, 729 - Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան և Երևան քաղաքի կանաչ տարածքներն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում բնակավայրերի նպատակային նշանակության հողերից համապատասխանաբար առանձնացնել Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքում` 10000, 18000, 8000, 12000, 80000, 260000, 8000, 18000, 14000 և 7000 քառ. մետր, Էրեբունի թաղային համայնքում` 6000 և 6000 քառ. մետր, Արաբկիր թաղային համայնքում` 15000 քառ. մետր, Նոր Նորք թաղային համայնքում` 120000 քառ.մետր մակերեսներով հողատարածքները և ըստ նպատակային նշանակության դասակարգել որպես հատուկ պահպանվող տարածքների հողեր` համաձայն NN 1-10 հավելվածների:
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողերը, բնակչության հանգստի կազմակերպման համար, համաքաղաքային զբոսայգիներ հիմնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համապատասխան թաղային համայնքներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: