14 Ապրիլի 2004, 482 - Ա
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի բացառիկ ընդունակություններն ու երաժշտարվեստի կատարողական բնագավառում խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է. Ալեքսանդր Լևոնի Չաուշյանին (ծնվ.` 1977թ., քաղ. Եր—ան, Մաշտոցի պող., շենք 11, բն. 6) ազատել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: