8 Ապրիլի 2004, 481 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության խաղողի ֆիլոքսերայով վարակազերծ շրջաններում ֆիլոքսերայի թափանցումը կանխելու նպատակով սահմանել կարանտին։
2. Կարանտին անվտանգության ապահովման նպատակով կարանտին հսկիչ կետեր տեղադրել Սիսիանի և Սևանի տարածաշրջանների` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության հսկիչ կետերում և Լոռու մարզում։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչությանը` պետական տեսուչների աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում։