Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2006, 676 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱ- ԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱ- ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի համաձայն նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին միջոցառումների և օբյեկտների իրականացնելու նպատակով, ինչպես նաև օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածը լրացնել նոր`

NN 24 և 25 աղյուսակներով` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշման NN 1-3 հավելվածներով նախատեսված միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներին` սույն որոշման NN 2-3 հավելվածներում ներկայացված միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։