Կառավարության որոշումներ

18 Մայիսի 2006, 654 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱ- ԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն`

ա) Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004 թվականի մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.

բ) փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում`

Կոտայքի մարզում` մարզի տարածաշրջաններում (բացառությամբ Աբովյանի տարածաշրջանի) հաշվառված այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին»

N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ և ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից հաստատված ցուցակներում:

Եր—անում` Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից սույն որոշման 5-րդ կետի համաձայն կատարված վիճակահանության արդյունքներով ընտրված անձինք:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

ա) սույն որոշման 1-ին կետի համաձայն վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:

Ընդ որում, Եր—անի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն.

բ) բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2006 թվականի դեկտեմբերի 15-ին.

գ) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

3. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբի «07.Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված 1,745,000.0 հազ. դրամ հատկացումներից տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 6,000.0 հազ.դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 2,000.0 և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 2,000.0 հազ.դրամ` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին՝ մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին՝ Եր—ան քաղաքում հաշվառված փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցություն ստանալու հավակնող ընտանիքների ընտրությունը կատարել վիճակահանությամբ, որի արդյունքներով ընտրված ընտանիքների հաստատված ցուցակը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի «ա» ենթակետում «80» և «20» թվերը համապատասխանաբար փոխարինել «60» և «40» թվերով:

7. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: