20 Ապրիլի 2006, 510 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ- ԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ- ՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով — 25-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին։
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային։
4. Լուծարման հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած` 15206447 դրամ շուկայական արժեքով գնահատված գույքը նշված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) օտարել ուղղակի վաճառքի ձևով, իսկ վաճառքից ստացված գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
բ) «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից նվիրաբերված 3451043 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց վերադարձնել նվիրաբերողին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի ցանկի 36-րդ կետը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: