13 Ապրիլի 2006, 509 - Ն
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒ- ԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԵԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության — վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, հաշվի առնելով սպառողների համար մատչելի սակագնով ջերմամատակարարման վերականգնման անհրաժեշտությունը — էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման տեխնիկատնտեսական ցուցանիշների ազդեցությունն էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների վրա փորձարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել Եր—անի Ավան — Դավթաշեն թաղային համայնքներում էլեկտրական — ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման առաջնեկային համակարգերի կառուցման համար,
բ) էլեկտրական — ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ բազմաբնակարան շենքերի սպառողներին ջերմամատակարարման ծառայություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց համար պարտադիր պայման սահմանել ջերմամատակարարման իրականացումը` տալով նրանց էլեկտրաէներգիա գնելու 5 տարվա երաշխիք,
գ) կառուցման լիցենզիա տրամադրելիս սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի Հրազդանի ՋԷԿ-ի տվյալ տարվա ընթացքում արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը — միաժամանակ պետք է բացառվի Որոտանի ՀԷԿ-երի համակարգից ջրի անտեղի բացթողումը — Հայկական ատոմային կայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի քանակության կրճատումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին — Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին` Էներգախնայողության — վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի օժանդակությամբ ու միջազգային աջակցության ծրագրերի ներգրավմամբ 8-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման տնտեսապես արդարացված սխեմաները — ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: